Հայաստան Քաղաքականություն 

Ամեն ինչ անելու եմ իմ մտերիմների ընկերությանն օժանդակելու համար. ՀՀԿ-ական պատգամավոր

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության կողմից «ՎԱԲԱ» ընկերությանը արտոնություն տալուն և նրան, որ այդ ընկերությունը կապնվում է իր անվան հետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալություն կհայտնի, եթե ընկերության մեջ գտնեն իր անունը:

Բաղդասարյանը նշեց, որ ինքը բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի իտալացիները գան Վանաձոր և դրանով չի բավարարվելու. «Կան մի քանի լուրջ ծրարգրեր, որոնց մասին մոտ ժամականրես կլսեք»:

Դիտարկմանը, որ դա պայմանավորված է իր անվան և ազգանվան առաջին տառերով, Բաղդասարյանն ասաց. «Իսկ Վաղինակ Բաղդասարյան կարո՞ղ է լինել, կամ Վաչագան Բաբայան: Լավ ուսումնասիրեք»:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ այդ ընկերությունն իր շատ մտերիմ մարդկանց է և ամեն ինչ անելու է օժանդակելու համար:

 

Նույն շարքից