Հասարակություն 

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ «պետքա մասկեքով գան մի հատ թեթև նկարեն, որ մտել են Էլիփս, որ TV-ով ցույց տալու բան լինի». Նարեկ Սամսոնյան

analitik.am

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ՖԲ էջում գրել է.

«Շոուի գերդոզավորումն ու ադրբեջանական ուժերի գերմոբիլիզացիան սահմանին
Հասկանում եմ, որ ՀՀԿ-ի իշխանությունից զզված ժողովուրդը ոչինչ չասող շոուներով ոգևորվում է: Հասկանում եմ նաև, որ նոր իշխանությունը քաղաքական բովանդակության բացակայությունը նման մեթոդով պահելու քաղաքականություն է իրականացնում, բայց, տղերք, լուրջ արդեն վտանգավոր ա դառնում էս ամեն ինչը:

Էլիփսի օրինակը ստեղ լավագույնն ա. ուրեմն ընկերոջս կինը աշխատում ա էդ գրասենյակում ու տեղեկատվության հավաստիությունը 99%-անոց ա: Մի շաբաթ ա ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Էլիփսում ու, ոնց երևում է աղմուկի բացակայությունից, ոչ մի բան չի հայտնաբերել: Ու երեկ ԱԱԾ-ն զգուշացնում ա, որ «պետքա մասկեքով գան մի հատ թեթև նկարեն, որ մտել են Էլիփս, որ TV-ով ցույց տալու բան լինի»: Հասկանում ե՞ք, որ էդ անլրջությունը լրջագույն գործ անելու շղարշով պարուրելն ու կողքից էլ մի քանի «դհոլ-զուռնով» «հրաշք ԱԱԾ, պարծանք ԱԱԾ, ՂզղնԱԱԾ ԱԱԾ» թամաշա անելը վերջում լուրջ փաստի առաջ է կանգնացնելու բոլորիս: Արցախում իրավիճակը գերլարված է, իսկ դուք ստեղ Էլիփսի աշխատողներին ասում եք «պաստանովկա ենք անում»: Լուրջ վտանգավոր խաղ եք խաղում ու սա մեզ բոլորիս է վնասելու, տղերք: 


Ձեր պլան մինիմումը արել եք` ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության միջին ու ցածր խավի շրջանում էմոցիոնալ սեր է առաջացել ու դրան գումարած ձեր «դհոլ զուռնեքը» ընդհանրապես թույն վիճակում եք, բայց լուրջ հերիք է: Խոսեք Արցախի իրավիճակից, որ Դավիթ Բաբայանն ասում է` «Շփման գծում կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք»: Որ հանկարծ պատերազմ սկսեց, ի՞նչ եք անելու էլի ԱԱԾ-ին ասելու եք մի հատ մասկեքը հագեք ու «դհոլ-զուռնին» խոդ տա՞ք, թե՞ ասելու եք արտաքին քաղաքական սադրանք էր, չհասցրեցինք 5 շրջանը պաշտպանել:


Հ.Գ. Իսկ, եթե վերոգրյալ լարվածությունը թվացյալ է, մեզ բացատրեք ձեր լայվերով, համոզեք հասկանանք ու հանգիստ ադի բուդիով նստենք նայենք «մասկի շոուները»: Մի մոռացեք հասարակությունը սովորել է մի քանի ամիս առաջվա ձեր հիպերակտիվությանը Արցախի հարցում, որ Հադրութում կամ Աղդամում մեկ բարձր տռում էր էդ ձենը բերում հասցնում էիք ԱԺ ամբիոն: Բա հիմա ի՞նչ եղավ, ԱԱԾ-ն «չի թողնում» տեսնեք իրավիճակը»:

Նույն շարքից