Հասարակություն Պատահարներ 

Գյումրիի Վարդանանց հրապարակում «Mercedes Benz» է այրվել

analitik.am

Հունիսի 21-ին, ժամը 14:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաք Վարդանանց հրապարակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 15:02-ին:

Այրվել է Գ. Հ.-ին պատկանող «Mercedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ, իսկ շարժիչի հատվածը՝ մասամբ։

Նույն շարքից