Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի որդիները մեղադրում են վերջինիս կնոջը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի և որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների և կնոջ միջև։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում:

Երեկ տեղեկացանք նաև, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երևան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսևորել և գիծը նայողներին ասել են, որ իրենք այլևս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 142
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    143
    Shares

Related Articles