Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը զգուշացրել են Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև:

Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաև արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը:

Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձևավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:

«Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարևորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 125
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    126
    Shares

Related Articles