Գլխավոր Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Լավրովը ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է արել

analitik.am

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի ամբողջական համաձայնությամբ միջնորդներն աշխատում են այն  առաջադրանքների լուծման ուղղությամբ, որոնք կան բոլորի համար: Նրա խոսքերով, խնդիրը լուծելու համար բոլոր կողմերի միջև պետք է կոնսենսուս լինի. «Երբ մենք շարժվենք այդ ուղղությամբ, ես վստահ եմ, որ հակամարտության լուծումը չի լինի սարերի ետևում»:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Մինսկի խումբը ստեղծվել է բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատման միջոցով տարածքների ազատագրման և հակամարտության քաղաքական լուծման հարցերով»:

 

Նույն շարքից