Հասարակություն Ֆեյսբուք 

Գևորգ Կոստանյանն իր խայսաթի համաձայն չի լսել մեծերի խորհուրդը. Արմեն Դանիելյան

analitik.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գևորգ կոստանյանը վերջապես կորցրել է տրամաբանելու ունակությունը (շատ խմելու արդյունքը միշտ էլ դա է), երբ ասում են Դանիելյանը դիմում գրել է, թե՝ ոչ, ցույց է տալիս Ժողովուրդ օրաթերթը և ասում՝ տեսեք Դանիելյանը ասում է դիմում եմ գրել։ Այո՛, գրել եմ, բայց դիմումս սովորական դիմում չէր, ոնց պատկերացնում է հեղինակազրկված կոստանյան գևորգը՝ այլ մանրամասն ներկայացված էին իմ աշխատանքից հրաժարվելու պատճառները (իսկ եթե ներկայացնեի այդ պատճառները՝ գուցե իմ փոխարեն նրան պաշտոնանկ անեին)։ ՀՀնախագահն ինձ չի հրավիրել քննարկելու դիմումը, ես էլ այն չեմ ներկայացրել ոչ մեկին։ Թե չէ գևորգին թվումա՝ ես օր ու գիշեր իր հետ աշխատելու համար "վառվում էի"։ Այս առումով նա ձախողված է և անհրաժեշտության դեպքում նրան կդարձնեմ գևորիկ։

Ինչևիցե ասեմ, որ նրան պարզաբանել են, որ ինքն իրավունք չունի առանց գլխավոր դատախազի տեղակալի աշխատանքից ազատվելու դիմումի միջնորդել ՀՀ նախագահին ազատել նրան այդ պաշտոնից։

Իսկ նա իր խայսաթի համաձայն չի լսել մեծերի խորհուրդը ասելով, թե Սահմանադրությամբ ինքն այդ լիազորությունն ունի։

Եվ այսպիսով գևորգ կոստանյանն իր այդ քայլով ցույց է տվել, որ ինքն այնքան իրավաբանական գիտելիքներ ունի, որքան մեր թոշակառուները թոշակ են ստանում։ Պարզապես մի խղճուկ բեջուռա... ուրիշ ոչինչ...»:

Նույն շարքից