Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում. Կան տուժածներ

Հունիսի 22-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 175/1 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Sprinter» (վարորդը՝ Տ. Մ.) և «Honda fit» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Honda fit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները` Ա. Վ.-ը (1990թ.), Ռ. Ֆ.-ը (1991թ.), Կ. Մ.-ը (1985թ.) և Ս. Է.-ը (1989թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները Ռ. Ֆ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

  • 91
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    92
    Shares

Related Articles