Գլխավոր Իրավական 

Նույն Մանվելի մասին Վազգեն Սարգսյանն ասել է, որ պատերազմի 60 տոկոսը եղել է նրա ուսերին. Փաստաբան

analitik.am

Այն քաղաքական, հասարակական մթնոլորտը, որը ձևավորված է Մանվել Գրիգորյանի շուրջը, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա: Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքերով, արդարադատություն չէ այն, երբ սպառնում են հաշվեհարդար տեսնել ենթադրյալ  հանցագործություն կատարողի նկատմամբ, այն կոչվում է ինքնադատաստան:

Բաղդասարյանը նշեց, որ զինված խմբի անդամների շահերը պաշտպանելու համար իրեն անվանել են ահաբեկիչների շահերը պաշտպանող և դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այն ժամանակ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը ձերբակալվածներին ահաբեկիչ է անվանել, իսկ հիմա այդ նույն մարդկանց հերոս են անվանում:

Գրիգորյանի փաստաբանն ընդունում է, որ մինչ այս գեներալը հանրության կողմից չի ընդունվել բացարձակ դրական կերպար. «Նրա անձի շուրջ տարիներ շարունակ պտտվել են բազմաթիվ բացասական խոսակցություններ: Սակայն նույն Մանվել Գրիգորյանի մասին Վազգեն Սարգսյանն ասել է, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ, 1994 թվականին պատերազմի 60 տոկոսը եղել է Մանվել ուսերին: Կարո՞ղ ենք փաստել, որ պատերազմի ամենաերկար ճակատը պահել է այն բանակը, որի հրամանատարը եղել է Մանվելը, կարո՞ղ ենք փաստել, որ թշնամու կողմից ռազմաճակատը ճեղքելը կարող էր ճակատագրական լինել ողջ երկրի համար: Կարո՞ղ ենք փաստել, որ ազատագրված տարածքների ուղղակի կրողը եղել է նաև Մանվել Գրիգորյանը: Այս ամենը չընդունելը նշանակում  անկեղծ չլինել և ստել»:

Փաստաբանը հիշեց նաև այն մասին, որ վերջին օրերին բոլորն են դատապարտում գեներալ Մանվելին:

 

 

 

Նույն շարքից