Իրավական Հասարակություն 

Խուլիգանության և կողոպուտի մեղադրանքով հետախուզվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվեց

analitik.am

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխանգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 11.45-ին, Բաղյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Պավլիկ Խ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Խուլիգանությունը)  և 176-րդ հոդվածի 1-ին մասի (Կողոպուտը) մեղադրանքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Նույն շարքից