Քաղաքականություն 

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    3
    Shares

Related Articles