Իրավական Հասարակություն 

Միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

analitik.am

Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Վ.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 դրամ, բանկային քարտ և այցեքարտեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Գեղամ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի պայուսակից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1959 թ. ծնված Մարիամ Ա.-ն է:

Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից