Հասարակություն 

ԱԱԾ-ն շատ շնորհքով, իր ամեն ինչով ներխուժեց մեր տուն. Առաքել Մովսիսյանը մանրամասներ է պատմում

analitik.am

Այսօր՝ հունիսի 22-ին, Ազատության հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), պատասխանելով իր հարցին, թե ինչպես են իրեն ազատ արձակել ԱԱԾ-ից, ուր բերման էր ենթարկվել նախորդ օրը, հայտարարեց, որ դա արվել է օրենքի տառին համաձայն:

Հարցին, թե ինչ գործով էին տարել իրեն, նախկին պատգամավորն ասաց. «ԱԱԾ-ն իր ամեն ինչով ներխուժեց մեր բնակարան, որտեղ ինչ ունեի, ստուգեցին: Կային այնտեղ օրինական միավորներ: Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա չի վախեցել: Աղջկաս հարցրել են՝ զենք ունե՞մ, ասել է՝ այո, սեյֆի մեջ դրված է»:

Մովսիսյանն ասաց, որ տանը չի եղել այդ պահին, իրեն կանչել են եկել է: Նախկին պատգամավորի խոսքերով, ամեն ինչ շատ շնորհքով է արվել, օրենքով, ոչ թե այնպես, ինչպես նախկինում՝ վայրագաբար:

Նախկին պատգամավորը նաև շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ից՝ հավելելով, որ հիմա զենքի կարիք չկա ու իր մոտ որքան անօրինական զենք է եղել հանձնել է:

Մովսիսյանն ասաց, որ հարցաքննվել է զենքի հետ կապված, այլ բան չէր կարող լինել, քանի որ ինքը մաքուր է ապրել:

 

Նույն շարքից