Հասարակություն 

Վրիպակ է տեղի ունեցել. Խոսնակը պարզաբանում է վարչապետի հայտարարությունը

analitik.am

Երեկ՝ հունիսի 21-ին, «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի:

Պարզվում է, որ իրականում թյուրիմացություն է տեղի ունեցել:

Այսօր՝ հունիսի 22-ին, Ազատության հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտարարել է, որ նշված թվի մասով վրիպակ է տեղի ունեցել, իսկ ինչ վերաբերում է պարտքերին, ապա հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, չափը և ներկայացնել հստակ տվյալներ:

Հարցին, թե պարտքերի առկայությունը հստա՞կ է, խոսնակն ասաց, որ դա դեռ ճշտվում է:

Եղոյանը նշեց, որ այս պահին ինֆորմացիա չկա ոչ միայն պարտքի չափերի մասին, այլ նաև հենց այն մասին՝ պարտք կա՞, թե՝ ոչ:

 

Նույն շարքից