Հասարակություն 

Փրկարարներն ապամոնտաժել են լուսավորման լամպը

analitik.am

Հունիսի 21-ին, ժամը 20:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, գովազդային վահանակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թուլացել և կախվել է գովազդային վահանակի լուսավորման լամպը:

Փրկարարներն ապամոնտաժել են լուսավորման լամպը:

Նույն շարքից