Հասարակություն 

Պուտինն ու Մեդվեդևը՝ սրբերի տեսքով. Ցուցահանդես՝ մանկական գրադարանում

analitik.am

Տուլայի մանկական գրադարանում տեղի ունեցած ցուցահանդեսում ցուցադրվել է կտավ, որտեղ պատկերված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ուղղափառ սրբերի կերպարով: Այս մասին հայտնում է T-Journal- ը։

«Խաղաղ երկնքի ներքո» խորագրով ցուցահանդեսում ներկայացված կտավում պատկերված է Պուտինը ոսկյա զրահով և նստած է երեք ձիերից կազմված կառքում: Նախագահի և Մեդվեդևի կողքին պատկերված են նաև Աստվածամայրը, Նիկոլայ II-ը, Պատրիարք Կիրիլը և «Միասնական Ռուսաստան» դրոշը:

Նկարի հեղինակն է նկարիչ Ալեքսանդր Նեմցովը, ում վրձնին է պատկանում նաև Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի, Պուտինի և Պատրիարք Ալեքսի Երկրորդի կտավները:

Գրադարանից հայտնել են, որ «Խաղաղ երկնքի ներքո» խորագրով ստեղծագործությունը ցուցադրվել է նկարչի ցուցահանդեսում և նախապես հայտնվել է, որ նկարը «Лестница» նախագծի մաս է կազմում։

Նույն շարքից