Հասարակություն Տնտեսություն Ֆեյսբուք 

Կարեն Կարապետյանի փեսան առաջարկությամբ է հանդես եկել

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաև մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Մենք դեռ հույս չունենք, որ Հայաստանում սեփական գազ և նավթ կգտնենք, բայց արդեն հստակ գիտենք, որ արևային էներգետիկայով էժան էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Էլեկտրական մեքենաները դրական կնպաստեն էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, քանի որ կծառայեն, որպես կուտակիչներ։
Դրա համար ընդամենը պետք է, որ պետությունը ազատի այս մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի կիրառումը և փոխհատուցի մաքսատուրքը (չի կարող ինքնուրույն ազատել, քանի որ ԵՏՄ անդամ ենք)։ Պետք է այստեղ նշել, որ երկարաժամկետ հարկային եկամուտների վրա դրական կազդի այս քայլը, քանի որ այդ մեքենաների «վառելիքը», հիմնականում արտադրվելու է Հայաստանում։
Մի խոսքով պետք է դուխով այս քայլը անել»։

Նույն շարքից