Գլխավոր Հասարակություն Ֆեյսբուք 

Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանն ասելիք ունի ԱԱԾ-ին. Էդմոն Մարուքյան /լուսանկար/

analitik.am

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։

Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»:

Նույն շարքից