Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

analitik.am

«Միր» հեռուստաալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչով են ֆուտբոլն ու քաղաքականությունն իրար նման, նշել է, որ երկու դեպքում էլ հաղթում է այն թիմը, որն ունի թիմային ոգի և լավ առաջնորդ:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններին, Փաշինյանը նշել է, որ այդ հարաբերություններն ազնիվ են ու ուղիղ, ինչը շատ լավ է. «Ես կարծում եմ, որ մենք լավ հասկանում ենք իրար, ինչը թույլ է տվել այսքան կարճ ժամանակում հասնել լավ մակարդակի»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ՀՀ վարչապետը նշել է, որ այն պատճառներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես կարելի էր. «Մենք շարունակելու ենք պայքարը կոռուպցիայի դեմ, և ես վստահ եմ, որ լուրջ հաջողություններ կունենանք»:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին, Փաշինյանը հայտարարել է, թե իր այն խոսքերը, որ հիմա ընտրություններն անցկացնելու դեպքում իր գլխավորած ուժը կստանար ձայների մեծամասնությունը, չի նշանակում, որ 6 ամիս անց այդպես չի լինի. «Մենք աշխատելու ենք և փորձելու ենք պահպանել այն վստահությունը, որն այսօր ունենք: Մեր գլխավոր նպատակը բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելն էր: Մենք իհարկե ցանկանում ենք հաղթել, ուղղակի ցանկանում ենք ժամանակ տալ նաև մյուս ուժերին»:

Նույն շարքից