Հասարակություն 

Օղորմածիկ ախպորս տունը բերին թուղթ քցին, զենք քցին. Առաքել Մովսիսյան (Շմայս)

analitik.am

Այսօր՝ հունիսի 22-ին, խոսելով իր տանը կատարված խուզարկության մասին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն ամեն ինչ արել է օրենքի տառին համաձայն. «Նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է եղել այն ժամանակ: Օղորմածիկ ախպորս տունը բերին թուղթ քցին, զենք քցին, էս քցին»:

Մովսիսյանի խոսքերով, իր դեպքում ամեն ինչ արվել է օրենքին համաձայն, ինչի համար ինքը շնորհակալ է ԱԱԾ-ին:

Մովսիսյանը նշեց, որ հարցաքննության ժամանակ խոսվել է միայն զենքի մասին, որը հայտնաբերվել իր տանը՝ նշելով, թե ինքը զենքի սիրահար է, բայց բոլոր անօրինական զենքերը հանձնել է, ու գիտի, որ օրենքով ազատվում է պատասխանատվությունից, եթե ինքնակամ է հանձնում զենքերը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը խոսել է նաև իր մականունի մասին՝ նշելով, որ այն «պազիվնոյ» է և գոյություն ունի այն ժամանակից, երբ ինքը 1988 թվականին Սմոլենսկից զենք է բերել:

Նույն շարքից