Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. Կան տուժածներ և մեկ զոհ

analitik.am

Հունիսի 22-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ., ծնված 1954 թ.) և «Lada Kalina» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ռ. Ղ.-ն տեղում մահացել է:

«Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Պ.-ն և ուղևորը` Ս. Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից