Հասարակություն 

Դոն Պիպոյի կողմնակիցներն ակտիվ աշխատում են. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեև ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։

Քաղաքապետարանի աշխատակիցները մեզ ասացին, որ նա գալիս ու փաստաթղթեր է պահանջում՝ այն փաստաթղթերը, որոնք գեներալի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անօրինական գործարքների մասին են վկայում, որ ներկայացնի իրավապահներին։

Ի դեպ, Էջմիածնում պատահական չեն համարում նաև, որ իրենց համերկրացի Հրանտ Դավթյանին պատգամավորի մանդատ տվեցին։ Նա Պիպոյի մտերիմներից է՝ 8 մարդ ինքնաբացարկ տվեց, որ նա մտնի խորհրդարան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից