Հասարակություն Պատահարներ 

Չարենցավանում գիշերն ավտոմեքենա է այրվել

analitik.am

Հունիսի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 16 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:28-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է «HONDA EDIX» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Ն. Գ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Նույն շարքից