Միջազգային Քաղաքականություն 

Ես ու Պուտինը. Էրդողանը գովասանքի խոսքեր է ասել իր և Պուտինի հասցեին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում ամենափորձառու գործիչներն են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում կա երկու գործիչ, ովքեր ամենափորձառուն են՝ ես ու Պուտինը: Այլ թեկնածուների չեմ հիշում»,-հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան ու Մոսկվան լավ հարաբերություններ ունեն, ինչն ազդել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» օպերացիայի, ինչպես նաև Աստանայում և Սոչիում Սիրիայի հարցով բանակցությունների վրա:

 

Նույն շարքից