Միջազգային Քաղաքականություն 

Իրանը Եվրոպային զգուշացնում է սարսափելի ապագայի մասին

analitik.am

Իրանի ատոմային էներգետիկայի հարցերի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Եվրոպային զգուշացրել է «սարսափելի ապագայի» մասին, եթե Իրանի և հնգյակի միջև միջուկային պայմանագիրը չեղյալ համարվի: Այս մասին հայտնում է իրանական Պրեսս-ԹՎ հեռուստաընկերությունը:

«Եթե Եվրամիությունն ու այլ երկրները ժամանակին սկզբունքային դիրքորոշում չցուցաբերեն ԱՄՆ քաղաքականության նկատմամբ, կբախվեն սարսափելի ապագայի և տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում անվտանգության աննախադեպ ցածր մակարդակի հետ և դա տեղի կունենա միջուկային պայմանագրի տապալման պատճառով»,-հայտարարել է Սալեհին Օսլոյում:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, եվրոպական երկրները պետք է քննադատեն ԱՄՆ-ին Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու որոշման համար:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին չէր բացառել առաջիկա օրերին միջուկային պայմանագրից Թեհրանի դուրս գալը:

Նույն շարքից