Գլխավոր Հասարակություն 

Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ. Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ և մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի և պետության շահերը:
Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով և նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության և մեր ժողովրդի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Նույն շարքից