Հասարակություն 

Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև

analitik.am

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.20C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                10.40C (1995 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           22.90C

 

Նույն շարքից