Հասարակություն 

Հարգելի՛ Արմեն Վարդանի. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

analitik.am

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։

Նույն շարքից