Հասարակություն 

Բանտից ազատ են արձակվել հայազգի օրենքով գողեր Արսեն Երևանսկին և Ռուբեն Իվանովսկին /տեսանյութ/

analitik.am

«Прайм Крайм»-ը գրում է այն ընթացքում, երբ Հայաստանում նոր իշխանությունները պայքարում են օրենքով գողերի դեմ, Ռուսաստանում ազատ է արձակվել միանգամից երկու հայազգի հեղինակություն՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, ով ավելի հայտնի է Ռուբեն Իվանովսկի անունով և 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երևանսկին:

Հայտնվում է, որ Քոսյանը կալանավայրից ազատ է արձակվել պատիժն ամբողջությամբ կրելուց հետո, իսկ ահա Մկրտչյանի դեպքում անազատությունն ավելի կարճ է տևել, նա ազատ է արձակվել ժամկետից շուտ:

Հայազգի օրենքով գողերը դասվում են այն հեղինակությունների թվին, որոնց մասով ոստիկանությունը վաղուց է քայլեր ձեռնարկել, բայց ամեն ինչ ապարդյուն է եղել, դրա համար էլ այս պատժաժամկետը երկուսի համար էլ առաջինն էր:

Հավելենք, որ Քոսյանը գործունեություն է ծավալում Իվանովսկի երկրամասում, իսկ Մկրտչյանը՝ Կալուգայի:

Նույն շարքից