Հասարակություն 

Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

analitik.am

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:

Ձեր անձնական և գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը:

Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի՝ մեր երկրների միջև ձևավորված վստահության ու փոխըմբռնման հարաբերությունների շնորհիվ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջ առողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։

Նույն շարքից