Հայաստան Քաղաքականություն 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն

analitik.am

Հունիսի 22-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին և ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների հետ, նրանց գործուն մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը: Նա մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ կարևոր է մեր աշխատանքի արդյունքը:

Աշխատանքային հանդիպումներ կունենանք ձեր թիմի հետ, կմշակենք սիրիահայերի հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների աշխատանքը համակարգող մարմին, որը մասնական և արդյունավետ կդարձնի նրանց գործունեությունը»:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը շեշտեց, որ կարևորում է փախստականների բոլոր խմբերի ներառումը սոցիալական ծրագրերում, ինչը կօգնի նրանց արագ ինտեգրվել հասարակությանը: «Կարևոր է հասարակական կազմակերպությունների աջակցությունը, համախմբումը, համագործակցությունը», – հավելեց նա:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին:

Նույն շարքից