Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին

analitik.am

Հունիսի 23-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Harrier» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ջ. Մ., ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրի էլ.սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից