Հայաստան Պատահարներ 

Գյուրզա տեսակի օձ՝ Չեխովի փողոցի տներից մեկում

analitik.am

Հունիսի 24-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից