Երեկ՝ հունիսի 23-ին, ժամը 11:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում։ Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի «35 MO 836» համարանիշի և Yamaha մակնիշի «NO 122159» համարանիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մոտոցիկլավարն Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ Ջենովա քաղաքի բնակիչ Միքելե Պլաչիդոն է եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում