Հասարակություն Պատահարներ 

Խորովածի ծուխ` «Օպերայի» շենքում

Հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում գործող «Օպերա» ակումբի խոհանոցից դուրս եկող խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

  • 124
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    126
    Shares

Related Articles