Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թուրքիայում հայտարարել են Էրդողանի հաղթանակի մասին

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքում քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնությունը: Մնացած քվեաթերթիկները չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

Էրդողանի օգտին քվեարկել են Թուրքիայի քաղաքացիների 52,55 տոկոսը:

Գյուվենը նաև հայտնել է, որ խորհրդարանում հայտնվելու համար 10 տոկոսի շեմը հաղթահարել է 6 կուսակցություն:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Թուրքիայում արտահերթ խորհրդանական և նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Խորհրդարանում այս անգամ կլինի երկու հայազգի պատգամավոր՝ Գարո Փայլանը և Մարգար Եսայանը:

Նույն շարքից