Իտալական կառավարությունն արգելել է փրկարարական նավերին Միջերկրական ծովում օգնության հասնել փախստականներ տեղափոխող նավերին, նույնիսկ եթե դրանք աղետի մասին ազդանշան են արձակում, այս մասին հայտնում է The Independent-ը:
Պարբերականը գրում է, որ միայն հունիսի 24-ին Իտալիան 6 անգամ SOS ազդանշան են ստացել Հյուսիսային Աֆրիկայից փախստականներ տեղափոխող նավերից: Սակայն, Հռոմը հայտարարել է, որ նավերը գտնվում են Լիբիայի ջրերում, հետևաբար դրանց համար պատասխանատու է Տրիպոլին:
Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ, Ներքին գործերի նախարար Մաթթեո Սալվինին հայտարարել է, որ իր երկիրն այլևս ի վիճակի չէ ընդունելու ներգաղթյալների: