Հասարակություն 

Քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել է մուտք գործել աշխատավայր

Analitik.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ովքեր մեզ հայտնեցին, որ իրենց   հաջողվել է մուտք գործել աշխատավայր և անցնել բնականոն աշխատանքի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի քաղաքացի վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքը՝ արգելելով աշխատակիցներին մտնել քաղաքապետարանի շենք և խաթարելով վերջիններիս բնականոն աշխատանքային առօրյան: Նշենք, որ ոստիկաններ չկային տարածքում։

Նույն շարքից