Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են վերադառնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար ազատ տրանզիտին: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի տրանսպորտի և շինարարության հարցերի հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը:
Նշենք, որ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչիսլավ Վոլոդինի գլխավորած ռուսական պատվիրակությունն այս օրերին գտնվում է Ադրբեջանում և հունիսի 24-ին արդեն հասցրել է հանդիպել երկրի ղեկավար Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վերոնշյալ հարցի մասով համաձայնությունը ձեռք է բերվել հենց Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Այս փոփոխության արդյունքում ենթադրվում է, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան փոխադրումները կաճեն մի քանի անգամ: