Այսօր՝ հունիսի 25-ին, Արմավիր մարզի Արշալույս համայնքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել: Ակցիայի մասնակիցները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:
Նշենք, որ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Հավելենք, որ գյուղում մի շարք ճանապարհներ փակ են: