Քաղաքական գլխավոր 

Ադրբեջանը միշտ ճիշտ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում. ՌԴ պետդումայի խոսնակ

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչիսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անթույլատրելի է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը լարելը:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող չհուզել մեզ: Դուք գիտեք, որ Ռուսաստանը կողմ է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունները սրելուն, նրանք, ովքեր չեն լսում խաղաղության պայմաններում ապրել ցանկացող ժողովրդի ձայնը, իհարկե, շարժվում են լարվածության ուղիով: Մենք պետք է անենք ամեն ինչ այդ ուղին կանխելու  համար: Ադրբեջանը միշտ ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան, ով այցով գտնվում է Ադրբեջանում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից