Հայաստան Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝
1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:
2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Նույն շարքից