Այսօր՝ հունիսի 25-ին, առավոտից Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ հանդիպում պահանջելով մարզպետի և գյուղնախարարի հետ:
Քաղաքացիները բողոքում են «Աշտարակ կաթ» գործարանի որոշման դեմ, որով ընկերությունը հրաժարվել է կաթ մթերել՝ հայտնելով, որ վնասով է աշխատում ու չի կարողանում իրացնել ապրանքը: