Հայտնի ամերիկյան «System of a Down» ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Instagram- ի իր էջում տեղադրել է «Time» ամսագրի էջից մի լուսանկար, որտեղ երևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լացող երեխայի հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ում զարգանում է հեղափոխություն հայկական ոճով։
«Երբեմն լուսանկարն ասում է ամեն ինչ։ ԱՄՆ-ն գտնվում է բացարձակ ռեգրեսիայի վիճակում։ Ժամանակն է խաղաղ հեղափոխության՝ Հայաստանի ոճով, այնպես չէ՞» - գրել է Թանկյանը: