Հասարակություն 

Ըստ Վազգեն Սիսլյանի, Սասնա ծռերից պետք է պատիժ կրող լինի

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը կարծում է, որ ՊՊԾ գնդի գրավման գործում պատասխանատվություն կրողներ պետք է լինեն, քանի որ զոհ է եղել:

Այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիսլյանը դժվարացավ ասել, թե որքանով է արդարացված Սասնա ծռեր խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելը՝ ամեն դեպքում նշելով, որ մեղադրանքը չի հանվել վերջիններիս վրայից:

«Վան» գործողության հրամանատար խոսեց նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ կարծիք հայտնելով, որ պատերազմը չի ավարտվել: Սիսլյանի խոսքերով, մենք Ադրբեջանի չափ զինված չենք, սակայն դրա փոխարեն ունենք լավ զինվորական կազմ:

Նույն շարքից