Ռազմական Հասարակություն 

Բաքվի զորահանդեսի փորձին նկատվել է թուրքական SOM թևավոր հրթիռ. Ռազմինֆո

Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ նկատվել է թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Այդ հրթիռները նախատեսված են ինքնաթիռից արձակման համար:

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Հրթիռն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը: SOM ընտանիքի հրթիռներն արտադրվում են ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A,  SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:

Հրիթռների ՄՏԲ.

SOM-A SOM-B1 SOM-B2
Երկարությունը ~4մ ~4մ ~4մ
Զանգվածը ~600կգ ~600կգ ~600կգ
Հեռահարությունը 250+ կմ 250+ կմ 250+ կմ
Մարտագլխ. զանգվածը ~230կգ բեկորա-ֆուգասային ~230կգ բեկորա-ֆուգասային
~230կգ տանդեմային զրահահար
Թիրախի որոնում ինֆրակարմիր ինքնաուղղորդում
ինֆրակարմիր ինքնաուղղորդում
Պլատֆորմը F-4
F-16
F-4
F-16
F-4 F-16

2014-15 թվականներից թուրքական նույն ընկերությունը զբաղվում է նաև F-35 կործանիչների համար նույն դասի թևավոր հրթիռների նախագծմամբ՝ SOM-J:

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից