Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկներ Հովհաննես Սարգսյանը (կումիտե) և Գևորգ Գևորգյանը (կումիտե) դարձել են երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիներ: Կիոկուշին կարատեի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մյուս մարզիկներ Վահագն Հակոբյանը (կումիտե) և Մհեր Գևորգյանը (կատա) արժանացել են բրոնզե մեդալների:
Ուրախալի է, որ առաջնությունում սահմանված «Լավագույն մենամարտողներ» 2 մրցանակներն էլ բաժին են հասել հայ մարզիկներին՝ Հովհաննես Սարգսյանին և Վահագն Հակոբյանին: