ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի դեմս Սասնա ծռերի կլինի քաղաքական լուրջ կառույց:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ծառուկյան խմբակցության պատգամավորներն ակտիվորեն անձնկան երաշխավորություններ են ներկայացնում ու գրավ են վճարում խմբի անդամների նկատմամբ խափանամն միջոց կալանքը փոխելու համար: Պատգամավորներին հաջողվել է արդեն մի քանի անդամի ազատ արձակել դատարանից:
Բագրատյանի խոսքերով, բացի Սասնա ծռերից, ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենան նաև ՀԱԿ-ն ու Ժառանգությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են անցնելու ընտրությունները, պատգամավորը վստահություն հայտնեց, որ դրանք լինելու են գաղափարական մրցակցության մթնոլորտում, որտեղ չի լինի ֆինանսական մրցակցություն:
Ծառուկյան խմբակցության պատգամավորը խոսեց նաև Հանրապետական կուսակցության մասին՝ հնարավոր համարելով այն, որ այդ ուժը կարող է չլինել հաջորդ խորհրդարանում։