Հասարակություն 

Ազատ արձակված Վահան Շիրխանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Մարդու համար ամենածանր փորձությունն աթոռի և փողի փորձությունն է: Այսօր՝ հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանը, ում նկատմամբ խափանման  միջոց կալանքն այսօր փոխվեց:

Շիրխանյանի խոսքերով, գեներալ Մանվելը չի դիմացել ոչ աթոռի փորձությանը, ոչ էլ փողի՝ հայտնվելով ամենաստոր վիճակի մեջ:

Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարի ազատության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԵԼՔ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

 

Նույն շարքից