Միջազգային Քաղաքական Բարի օր 

ԱՄՆ նախագահը սկսել է չլսել Պաշտպանության նախարարի կարծիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ավելի քիչ լսել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի կարծիքն այս կամ այն հարցի շուրջ: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տանն իր բարձրաստիճան աղբյուրին:

Աղբյուրը նշել է, որ նախագահն ու պաշտպանության նախարարն արդեն վաղուց չեն հանդիպել, և Թրամփը սկսել է ավելի քիչ լսել իր նախարարի կարծիք, ում գնահատականներին նախկինում ամենաշատն էր վստահում: ԱՄՆ նախագահը կարծում է, որ Մեթթիսն իրեն վերևից է նայում և միտումնավոր դանդաղեցնում է իր արտաքին քաղաքական պլանների իրագործումը:

Սպիտակ տանը նաև նշել են, որ վերջին շրջանում ԱՄՆ նախագահը սկսել է ավելի շատ լսել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կարծիք:

 

Նույն շարքից